top of page

Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

  • Apr 1, 2025
  • 1 min read

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են  ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով:

Ավելի վաղ  համացանցում հայտնվել էր Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրություն, դրանում սպառնալիք ու պահանջ էր հնչում՝  հավաքել մի շարք մարդկանց։

 
 
1/3638
bottom of page