top of page

Սա առաջին դեպքը չէ, որ պետական արարողակարգից ելնելով՝ կաթվածահար են անում մարդկանց առօրյան. անգամ այս հարցում են ոչ պրոֆեսիոնալ ու մարդկանց համար սթրեսային իրավիճակներ ստեղծող. Մելոյան

Apr 3, 2025
1 min read

Abc Media-ն զրուցել է երեկվա տեսանյութի, բռնության ենթարկվող քաղաքացու հետ:

Տղամարդը շտապել է իր պապիկի թաղմանն ու ի հակառակ ՆԳՆ հաղորդագրությանը՝ տեղեկացրել է, որ հայհոյանք չի հնչեցրել, միայն ազդանշանել է (անգամ, եթե հայհոյանք հնչեցներ, պարեկն իրավունք չունի տղայական ռազբորկայի ոճով հարձակվելու քաղաքացու վրա, ինքն այն իրավասուներից է, ով կարգավորում ու կանխարգելում է այդ փողոցային վարքագիծը): Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Մոտ 25 րոպե երթևեկությունը կանգնեցրել են:

25 ր Կառլ:

Սա ևս անփույթ աշխատանքի հետևանք է:

Պարեկային ծառայությունը պարտավոր են այդ անցուդարձի օպերատիվությունն ապահովել, որը տեւում է յուրաքանչյուր խաչմերուկում՝ 5-10 րոպե, ոչ թե իրենց ապահովագրելու համար մարդկանց կես ժամ կանգնեցնեն

Եվ սա առաջին դեպքը չէ, որ պետական արարողակարգից ելնելով՝ կաթվածահար են անում մարդկանց առօրյան:

Նաև առաջին պաշտոնյաները չեն, որ երթևեկում են մեր երկրում։ Անգամ այս հարցում են ոչ պրոֆեսիոնալ ու մարդկանց համար սթրեսային իրավիճակներ ստեղծող:

Լուսահոգի Սոնա Մնացականյանի անհետևանք մնացած միջադեպը՝ վառ վկայություն»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ  համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են  Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկներն անհասկանալի պատճառով հանում մեքենայից, ուժ գործադրելով՝ պառկեցնում գետնին, այնուհետև տանում անհայտ ուղղությամբ։

Ավելի ուշ ՆԳՆ-ն պարզաբանում էր տարածել:

 
 
1/3798
bottom of page