Search
Ով մեզ վնաuի, 7 անգամ մեծ գին կվճարի. Իսրայելի ՊՆ ղեկավար
- Armen Sukiasyan
- 7 hours ago
- 1 min read
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հրթիռային հարձակման պատասխանը կլինի 7 անգամ ավելի հզոր։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Կիրակի Եմենից արձակված հրթիռի բեկորներն ընկել են երկրի գլխավոր օդանավակայանի մոտ, որը գտնվում է Թել Ավիվի մոտ։ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) տվյալներով՝ օդանավակայանի գործունեությունը կես ժամով դադարեցվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
«Ով մեզ վնասի, կվճարի դրա համար յոթնապատիկ», - ասել է պաշտպանության նախարարը և զգուշացրել անհամաչափ պատասխան տալու մտադրության մասին։ Իսրայելական զինուժն իր վերջին հարվածը հասցրել է Եմենում հութիների թիրախներին մոտ երեք ամիս առաջ։