top of page

Հյուսթոնում ընտանեկան երեկույթի ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 1, վիրավորվել՝ 14 մարդ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 1 min read

Առնվազն մեկ մարդ զոհվել և շուրջ 14-ը վիրավորվել են կիրակի օրը ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած խնջույքի ժամանակ, հայտնում է Associated Press-ը։

Հյուսթոնի ոստիկանական վարչությունը սկսել է զանգեր ստանալ Հյուսթոնի հարավ-արևելքում արձակված կրակոցների մասին հաղորդումներով, ճեպազրույցի ժամանակ հայտնել է պետի օգնական Պատրիցիա Կանտուն։

Ըստ նրա, ոստիկանները մի քանի րոպե անց ժամանել են դեպքի վայր և տան շրջակայքում բազմաթիվ վիրավորների հայտնաբերել։

Միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան խնջույքի ժամանակ, երբ չհրավիրված հյուրին խնդրել են հեռանալ։ Ենթադրաբար, այդ անձն է կրակ բացել, ինչը պատասխան հրաձգություն է առաջացրել այլ մարդկանց կողմից, պատմել է Կանտուն։ Հյուսթոնի հրշեջ ծառայությունն արձագանքել է, և հաստատվել է, որ առնվազն մեկ մարդ զոհվել է։

Կանտուի վկայությամբ, մի քանի մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատվել է, որոշ տուժածներ ինքնուրույն են տեղափոխվել  տեղի հիվանդանոցներ։

Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու, բայց վստահ չէ, որ հրաձգության մեջ կասկածվողը գտնվում է կալանքի տակ։ Հետաքննությունը շարունակվում է։

1/2669
bottom of page