top of page

Փարաքարում ավտոմեքենա է այրվել

May 5, 2025
1 min read

Մայիսի 5-ին, ժամը 15։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է ավտոմեքենա։



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենայում։



Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 15։34-ին։ Այրվել է ավտոմեքենան։

 
 
1/3798
bottom of page