top of page

Քննարկում ենք ավելի մեծ ծավալով աշխատանքներ իրականացնել ջրահեռացման ոլորտում. Խուդաթյան

  • May 7, 2025
  • 1 min read

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է՝ Երևանի քաղաքապետարանի գործընկերների հետ քննարկել են անձրևից հետո մայրաքաղաքում տիրող իրավիճակի հարցը։

«Համանման հարցեր կան հանրապետության այլ մարզերում՝ հիմնականում հարթավայրային մարզերում և քաղաքային բնակավայրերում։ Փողոցների կառուցման ծրագրերում ներառում ենք նաև ջրահեռացման ցանցի կառուցման արդիականացման աշխատանքները։ Պլանավորում ենք շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ քննարկելով ավելի մեծ ծավալով աշխատանքներ իրականացնել ջրահեռացման ոլորտում»,-ասաց Դավիթ Խուդաթյանը։

Նա նշեց, թե այս ուղղությամբ առաջիկայում որոշակի փոփոխություններ են սպասվում։

 
 
1/3588
bottom of page