top of page

Այս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 days ago
  • 1 min read

Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ դրան գնահատական դժվար է տալ։ 

«Այսինքն՝ ենթադրել ամեն ինչ կարելի է ենթադրել։ Այս պահի դրությամբ մենք այդպիսի ազդակներ չունենք»,- հավելել է Սաֆարյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե սահմանային կրակոցները կարելի՞ է համարել նման ազդակ, փոխնախարարը հորդորել է այդ հարցով դիմել Պաշտպանության նախարարությանը։ 

«Մենք տեսանք, որ օդ են կրակում»,-նշել է Սաֆարյանը՝ հավելելով, որ դիվանագիտական հարթակում Հայաստանի արձագանքը շարունակում է հիմնված մնալ խաղաղության օրակարգի վրա։

Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգին հավատարիմ մնալ և շարժվել այդ ուղղությամբ։

1/2697
bottom of page