top of page

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը. ԱԳՆ

May 11, 2025
1 min read

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-իր միկրոբլոգում կատարված գրառմամբ ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը։ 

«Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը։ Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կարող է ձեռք բերվել: Այս առումով ուշադրության են արժանի նաև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, մասնավորապես, ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից հայտարարված»,-գրել է Անի Բադալյանը։

 
 
1/3798
bottom of page