top of page

Մրգաստան գյուղում քամին բնակչի տան թիթեղյա տանիքը պոկել ու շպրտել է. այն ընկել է ավտոմեքենայի վրա

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • May 11
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում Մրգաստան գյուղում ուժեղ քամու հետևանքով բնակչի տան թիթեղյա տանիքը պոկվել ու շպրտվել է։



Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ուժեղ քամու պատճառով մոտ 17 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ թիթեղյա տանիքը իր կառուցատարերով պոկվել և ընկել է 7-րդ փողոցում կայանված ավտոմեքենայի վրա։



Կոտրվել է նաև տեղադրված բետոնե էլեկտրասյունը, ինչի պատճառով հոսանքազրկվել է մի ամբողջ փողոց։



Օպերատիվորեն ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։



Փրկարարները այս պահին հատուկ սարքավորումներով հեռացնում են փողոցից թիթեղյա տանիքն ու փայտե կառուցատարերը:

bottom of page