Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
May 17, 2025
1 min read
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանելու Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
Մայիսի 19-ին նախատեսվում է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:




















