«Սա է Արամ Սարգսյանի թալանչի, կոռուպցիոն թիմի իրական դեմքը․ ժողովրդի աչքերի մեջ նայելով՝ խաբելով հայտարարում են մի բան, անում՝ լրիվ այլ բան»․ Արթուր Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը, ում նկատմամբ Նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի («Հանրապետություն» կուսակցությունից) անմիջական մասնակցությամբ թաղապետարանի շենքում բռնի ուժ էր գործադրվել այն բանի համար, որ Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մեսրոպ Մանուկյանը բարձրաձայնել էին առերևույթ կոռուպցիայի և հանրային միջոցները մսխելու մասին, սոցցանցի իր էջում գրել է, որ Տիգրան Տեր-Մարգարյանը նույնիսկ հրաժարականի մասին հայտարարելուց հետո մնում է գամված իր աթոռին։
«Սրանց համար պաշտոնը էնքան քաղցր բան է, որ նույնիսկ պաշտոնապես հայտարարելուց հետո, թե դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները, շարունակում է պաշտոնավարել՝ աթոռին գամված։
Սա է Արամ Սարգսյանի թալանչի, կոռուպցիոն թիմի իրական դեմքը, որը ժողովրդի աչքերի մեջ նայելով, խաբելով հայտարարում է մի բան, բայց իրականում անում՝ լրիվ այլ բան»,- գրել է Արթուր Չախոյանը։




















