top of page

Amnesty International-ը անցանկալի կազմակերպություն ճանաչվեց Ռուսաստանում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 1 min read

Amnesty International միջազգային կազմակերպության գործունեությունը անցանկալի է ճանաչվել Ռուսաստանում, հայտնել է ՌԴ դատախազությունը։

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Լոնդոնում գրանցված Amnesty International Limited միջազգային ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի ճանաչելու մասին»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ ՌԴ դատախազության՝ թեպետ կառույցն իրեն ներկայացնում է  որպես աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ,  սակայն իրականում Լոնդոնում գտնվող գլխավոր գրասենյակը հանդիսանում է ռուսաֆոբ նախագծերի նախապատրաստման կենտրոն։ Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր, ըստ  ՌԴ դատախազության, Amnesty International-ն անում է ամեն ինչ, որ թեժացնի ռազմական առճակատումը տարածաշրջանում, մասնավորապես, «արդարացնում է նեոնացիստների հանցագործությունները, կոչ է անում մեծացնել նրանց հատկացվող ֆինանսավորումը, առաջ է տանում Ռուսաստանի քաղաքական  ու տնտեսական մեկուսացմանն ուղղված քարոզչություն»։

ՌԴ դատախազության հաղորդագրությունում նշված է նաև, որ Amnesty International-ի ներկայացուցիչները աջակցում են ծայրահեղական կազմակերպություններին, ֆինանսավորում են օտարերկրյա գործակալներին։     

1/2708
bottom of page