top of page

Սերժ Սարգսյանը չի բացառում Արցախի հարցում շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վերահստատեց իր դիրքորոշումը՝ Արցախի էջը փակված չէ։

Նա նաև չբացառեց Արցախի հարցում շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը։

«Եթե լինեն անհատներ, լինեն քաղաքական ուժեր, որոնք այդ գաղափարը վառ կպահեն, ես վստահ եմ, որ մի օր այդ գաղափարով հետաքրքրվելու են ուժեր՝ նաև Հայաստանից դուրս, և հնարավոր է լինելու այդ գաղափարն իրականություն դարձնել»,- ասաց նա։

Այսօր արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցն էլ միջազգային երաշխիքներ պետք է ունենա, կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը։

«Եթե նույնիսկ այսօր Ադրբեջանի ղեկավարությունն ասի՝ ես բոլոր արցախցիներին աղ ու հացով եմ դիմավորելու, ես չեմ կարծում, որ մի քանի հարյուր մարդուց ավելի կհամաձայնվի գնալ այնտեղ, որովհետև երեխայի հարց կա, ընտանիքի հարց կա, վերաբերմունքի հարց կա և այլն։

Վերադարձը անպայման պետք է ամրապնդված լինի միջազգային դերակատարներով, ուրիշ կերպ հնարավոր չէ»,- ասաց Սերժ Սարգսյանը։


1/2713
bottom of page