top of page

Հիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա և ինչու էր Ալիևին համոզում՝ գնալ սուրճ խմելու․ Զաքարյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 1 min read

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է

«Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտնել է, որ 2026 թվականին գագաթաժողովը  (Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը-խմբ․) կընդունի Հայաստանը, իսկ 2028 թվականին՝ Ադրբեջանը։ Հիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վրա, և ինչու էր Ադրբեջանի նախագահ Ալիևին համոզում՝ գնալ սուրճ խմելու։ Իսկ միամիտ հայ հանրությանը երևի թվում էր, թե Նիկոլը Հայաստանի համար էր ջանում ինչ-որ բան համաձայնեցնել ու ստանալ։

Եվրոպական քաղաքական հանրույթը դարձել է երկրների ղեկավարների մակարդակով համաեվրոպական քաղաքական երկխոսության համար հարթակ, որը հավաքվում է տարին երկու անգամ։

2026թ․ հունիսին ՀՀ-ում տեղի են ունենալու Նիկոլի և իր դավադիր խմբակի համար ճակատագրական ընտրություններ։ Իսկ 2029թ․ փետրվարին Ադրբեջանում Ալիևի համար են լինելու ճակատագրական նախագահական ընտրություններ։ Ուստի 2026թ․ սկզբներին՝ Երևանում  և 2028թ․ վերջերին՝ Բաքվում եվրոպացի ղեկավարների հավաքները Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին նախընտրական աջակցություն ցուցաբերելու նպատակ են ունենալու։

Եվրոպացիները վերջերս սկսել են նաև «փող խոստանալ» հայ և ադրբեջանցի ընտրողներին՝ ասելով որ 3,36 մլրդ դոլարի ներդրումներ կանեն տարածաշրջանում՝ տնտեսության դիվերսիֆիկացման և կայուն զարգացման համար։ Հիշենք, որ 2021թ․ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ էլ էին ներդրումներ խոստանում, բայց դա տեղի չունեցավ։ 2022թ․-ից առ այսօր, Եվրոպան ինքն ունի փողի ու անվտանգության կարիք, իսկ եվրոպացիներին հետաքրքրում է մեկ բան․ Ռուսաստանի հարակից երկրներում անկայունության օջախների և պատերազմական ռիսկերի պահպանում, հակառուսական տրամադրությունների խորացում, ինչպես նաև Հայաստանի (Սյունիքի մարզ) ունեցած մոլիբդենի հսկայական պաշարների (աշխարհի պաշարների մոտ 16%) նկատմամբ վերահսկողություն։

Ակնհայտ է, որ 2026թ․ ընտրությունները հեշտ չեն լինելու Հայաստանի ընդդիմության համար»։

bottom of page