Խաղաղ և անփորձանք ծառայություն. Գորիսը բանակ է ճանապարհել տղերքին
Այսօր Գորիս քաղաքը ճանապարհեց իր երիտասարդ նորակոչիկներին. տասնյակ ընտանիքներ, հարազատներ և ընկերներ հավաքվել էին իրենց օրհնությունն ու բարեմաղթանքները տալու երիտասարդներին, ովքեր պատրաստ են կատարելու սրբազան պարտքը հանուն հայրենիքի պաշտպանության:
«Զինծառայողներ և հոգևորականներ ելույթներ ունեցան՝ փառաբանելով նորակոչիկների հայրենասիրությունն ու անձնվիրությունը:
Նրանք խոսեցին զինվորական ծառայության կարևորության մասին և հորդորեցին երիտասարդներին լինել արիական, կարգապահ և միշտ հավատարիմ մնալ իրենց երդմանը:
Թող նրանց ծառայությունը օրհնված լինի, և թող նրանք միշտ զգան իրենց ժողովրդի անսահման սերն ու աջակցությունը:Խաղաղ և անփորձանք ծառայություն՝ մեր բոլոր զինվորներին»,- ասվում է հաղորդագրությունում։