top of page

Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի. ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան

  • Jun 4, 2025
  • 1 min read

Բոլորս հասկանում ենք, որ նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, հակասում է դրան: Այս մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Diplomatic Watch ամսագրին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը «անխուսափելի» է, քանի որ  տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

«Այո, մենք վերջնական տեսքի բերեցինք խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Մենք հուսով ենք, որ կկարողանանք ստորագրել այն, բայց ինչպես մենք միշտ ասել ենք մեր հայ գործընկերներին, կան որոշ հիմքում ընկած և շատ բովանդակային խնդիրներ, որոնք պետք է լուծվեն նախքան այն ստորագրելը։ Ադրբեջանը շատ իրատեսական տրամադրվածություն ունի, որին աջակցում է միջազգային հանրությունը», - ասել է Ադրբեջանի դեսպանը:

Նա նշել է, որ երկրորդ կարևոր հարցը, որը պետք է լուծվի, կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ:

«Այն գոյություն ունի միայն թղթի վրա և խորհրդանշական բնույթ է կրում։ Մինսկի խմբի լուծարումը կցույց տա, որ հակամարտությունն իսկապես ավարտվել է։ Իրականում այն ​​ավարտվել է, և մենք շարժվում ենք դեպի ավելի խաղաղ տարածաշրջան, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի ոչ միայն խաղաղություն, այլև զարգացում, բարգավաճում և կայունություն», - նշել է նա:

 
 
1/3588
bottom of page