Զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. Մասկ
- Armen Sukiasyan
- 3 days ago
- 1 min read

Միլիրադատեր Իլոն Մասկը, որը մի քանի ամիս ղեկավարում էր ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը, նշել է, որ զղջում է նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր որոշ գրառումների համար՝ նրանց վերջին հրապարակային վեճից հետո։«Դրանք չափազանց հեռու գնացին», - X-ի իր միկրոբլոգում գրել է Մասկը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գործարար Իլոն Մասկը հրապարակավ վիճել են։ Միլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» էր անվանել, ասել էր, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել էր նրան մանկապղծության մեջ։
Իսկ Թրամփը հայտարարել էր, թե Մասկը խելագարվել է։