top of page

Ե՞րբվանից է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն. Ռուսաստանի հայոց թեմ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 18
  • 1 min read

Ռուսաստանի հայոց թեմի հավատացյալները պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն եկեղեցին պաշտպանած գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրենց կամայականությունները, ասվում է թեմի հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ե՞րբվանից է ազգային սրբավայրերին հավատարմություն ցուցաբերելը և Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն... Ցավալի է և վիրավորական, որ իշխանություններն արշավ են սկսել Կարապետյանի դեմ՝ մի մարդու, որը ոչինչ չի խնայել ազգն ու երկիրը պահպանելու համար և իր բարի, հայրենասիրական գործերով ազգային բարերարի համբավ է ձեռք բերել», - ասվում է հայտարարությունում։

Թեմը խստորեն դատապարտում է իշխանությունների նման վարքագիծը, որը «վարկաբեկում է հայ ազգին՝ որպես հին մշակույթի կրողի»։

bottom of page