top of page

Փաշինյանը հրահանգ տվեց դատախազին, ասաց՝ «Սևանի ափին տուն ունի, պետք է դատվի», նա էլ կատարում է. Սաղաթելյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին առաջադրված մեղադրանքը դասական քաղաքական հետապնդում է. նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Դաշնակացական պատգամավորը նկատեց, որ հարցուպատասխանի ընթացում էլ դրանում համոզվում են, երբ դատախազն ասում է, որ Արծվիկ Մինասյանը չարաշահել  է իր պաշտոնական դիրքը։

«Մեկ օրվա նախարար է եղել, բայց խոսում են խմբային շահի մասին»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը պնդեց, որ դատախազը կատարում է Փաշինյանի հրահանգը․ «Շատ կոնկրետ՝ մի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ դահլիճում հրահանգ տվեց դատախազին, և սա դրա հետևանքն է։ Ասաց՝  Սևանի ափին տուն ունի, պետք է դատվի։ Եվ ինքը հիմա կատարում է Փաշինյանի հրահանգը»։

Ըստ նրա՝ տարբեր շարժումների ժամանակ շոու են կազմակերպում,  ցուցադրում, հետո  հիմք չունենալու պատճառով գործը կարճում։ «Սրանց շոուն ժամանակավոր փուչիկ քրեական գործերից մեկն է»,-ասաց նա և նշեց, որ դատախազ Աննա Վարդապետյանը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականը։

«Նա պետական շահերը պաշտպանելու փոխարեն պաշտպանում է բացառապես Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությունը»,-ասաց նա։


1/2822
bottom of page