Երևանի կենտրոնում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Jul 10, 2025
1 min read

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ են տեղի ունեցել հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ:
Իրականացվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ»,- ասվում է հաղորդագրությունում:




















