top of page

Ռեժիմը հոգեվարքի մեջ է. Նիկոլահպատակ իրավապահ համակարգը չի կարողանում հիմնավորել ապօրինի ձերբակալությունները. Մինասյան

Jul 13, 2025
1 min read

Նիկոլահպատակ իրավապահ համակարգը չի կարողանում հիմնավորել էս ապօրինի ձերբակալությունները: Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին, Ձերբակալվածների պահման վայրի դիմաց, որտեղից քիչ առաջ ազատվեցին ՀՅԴ–ական 4 երիտասարդներ, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանը:

Նա նշեց, որ ձերբակալությունները իրավական հիմքեր չունեն և նպատակ ունեն հանրությանը պահել ահաբեկման միջավայրում, միջազգային հանրությանը ուղերձ փոխանցելու, թե իրենք իբր պայքարում են ահաբեկչության դեմ և դրա  անվան տակ բռնաճնշումներ են իրականացնում։

«Թիրախը բոլոր այն ազգային ուժերը, անձինք, ինստիտուտներ են, որոնք ընդդիմանում են այս իշխանությունների ազգակործան քաղաքականությանը։ Իրենց իրենց իշխանությունը պահելու համար շարունակաբար իրականացնում են այս գործողությունները։ Որեւէ իրավական հիմք, որը հիմք կտար նման եզրահանգումներ անելու, չկա։ Այն կասկածները, հրապարակային հոգեբանական տեռորը, որ կազմակերպում է իշխանությունը,  առարկայական տեսակետից փլուզվում է

Այն, որ մեր ընկերներն այսօր ազատ են արձակվում, ցույց է տալիս, որ անգամ նիկոլահպատակ իրավական համակարգը չի կարողանում անգամ մեկ չոփ հիմնավորում տալ այս ապօրինություններին։Սա փաստում է, որ ռեժիմը հոգեվարքի մեջ է։ Այս ամենը վերջ է ունենալու, որը տրվելու է հայ ժողովրդի միասնական կամքով ու վճռականությամբ»,–ասց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հուլիսի 10–ի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ Կալանավորվել են ՀՅԴ–ականներ 18–ամյա Անդրանիկ Չամիչյանը, Ալեքսան Ասատրյանը։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Պաշտպանները պնդում են, որ հայտնաբերված իրերը Strikeball խաղի ատրիբուտներ են։ ՀՅԴ-ականները համարում են, որ այս գործընթացները ուղղված են ՀՅԴ-ի՝ որպես քաղաքական ուժի դեմ:

 
 
1/3798
bottom of page