Հակոբ Սիմիդյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից
- Jul 16, 2025
- 1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հակոբ Սիմիդյանին պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.Հակոբ Սիմիդյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,-նշված է հրամանագրում։




















