top of page

Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Փամբուխչյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 23 hours ago
  • 1 min read
ree

Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար: Գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

«Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15000 օտարերկրացիներ են մասնակցելու: Ինչո՞վ է կարևոր այս թիվը, նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ, էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է:

Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարածված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումն մեր կառավարության կողմից:

15000*500=7,500,000

Բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո: Վստահ ենք մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից»,- նշել է նա։

1/2892
bottom of page