Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերը լիովին բավարարում են մեր շահերը․ Ալիև
- Aug 21, 2025
- 1 min read

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին բավարարում են մեր շահերը, Իլհամ Ալիևն այս մասին ասել է օկուպացված Քարվաճառի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք, ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը և շուտով կդադարի գոյություն ունենալ նույնիսկ իրավական առումով։ Նրա վերջը մոտենում է», -հավելել է նա




















