top of page

Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Փարիզ․ վնասվել է ինքնաթիռի դուռը․ «Հետք»

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։ «Հետքին» ուղևորներից մեկը փոխանցեց, որ վնասվել է ինքնաթիռի դուռը։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Նախատեսվում էր, որ Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, սակայն շուրջ մեկուկես ժամ տևած թռիչքից հետո այն վերադարձել է Փարիզ։

Թռիչքներին առցանց հետևող flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու տեղի ժամանակով 11:37 արտակարգ վայրէջք կատարել Օռլիի օդանավակայանում։

Ուղևորները Երևան կտեղափոխվեն այլ ինքնաթիռով, թռիչքը նախատեսվում է Փարիզի ժամանակով 13։30 (Երևանի ժամնակով՝ 15։30)։

Նախապես հայտարարված 13։30-ի թռիչքը դեռևս չի կայացել։


 
 
1/2944
bottom of page