top of page

«Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ԺՊ-ն և նրա ենթակաները ի ցույց դրեցին իրենց լկտի պահվածքը»․ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել

Aug 27, 2025
1 min read

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Նախկիներին տեղը տեղին լավ ծառայած, հիմա՝ յուղը վրեն «ՔՊ-ական» խաղացող քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ԺՊ-ն և նրա ենթակաները ի ցույց դրեցին իրենց ոչ կոմպետենտությունը և լկտի պահվածքը։

Քաղաքացիները սրանց համար տուգանքի «մատերիալ» են, և վե՛րջ . . .

 Արթուր Չախոյանին  տուգանեցին վճարված տոմսի համար: Այ բալամներ, բա որ Ձեզ ասում էի՝ վարչարարություն անել չգիտեք, Ձեզ մեջտեղից «ճղում» էիք։

Տեսանյութում պարզ երևում է, որ ասում ենք՝ չեք ստուգել, բայց մեկ է,  պետք է տուգանեին։

Տիգրան Ավինյան, Դու՞ք եք հրահանգել նման կերպ աշխատել։

Երևանի քաղաքապետարան,  «վատ» չեք աշխատում»։

 
 
1/3798
bottom of page