top of page

Մնում է հասկանալ՝ հավատու՞մ է Մոսկվան Նիկոլի «արցունքներին», թե՞ ոչ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 9 hours ago
  • 1 min read
ree

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանն են ՔՊ-ականների «եղբայրական պետությունները», ոչ թե ՌԴ-ն։

«Նիկոլ, ինչո՞ւ «եղբայրական երկիր» ՌԴ-ն Սյունիքում չի կարողանում բացել հյուպատոսություն։

Ինչո՞ւ ՌԴ եւ ՀԱՊԿ դիտորդների փոխարեն ՀՀ-ում հայտնվեցին ԵՄ դիտորդները։

Ինչո՞ւ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերվեցին ռուս սահմանապահները։

Ինչո՞ւ քո կողմից Ադցախի հանձնումը փորձեցիր ՌԴ «գրպանում տեղավորել»։

Ինչո՞ւ ռուսական բանակցային հարթակից թռար արեւմտյան հարթակ։

Ինչո՞ւ սառեցրիր հարաբերությունները ՀԱՊԿ-ում։

Ինչո՞ւ Աժ-ում ԵՄ-ին անդամակցելու ցանկություն հայտնելու օրենք ընդունեցիք։

Ինչո՞ւ ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգային սպառնալիք հայտարարեցիր։

Ինչո՞ւ ՌԴ-ին մեղադրեցիք ՀՀ-ի դեմ «կիբերպատերազմ» հրահրելու մեջ։

Ինչո՞ւ թիմակիցներիդ ուղարկեցիր ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպման։

Ինչո՞ւ էր քպ-ական պատգամավորդ Հռոմի ստատուտի ընդունումը ներկայացնում «Պուտինին ձերբակալելու» հնարավորություն։

Եղբայրական հարաբերություններն այդպիսին չեն լինում։

Մնում է հասկանալ՝ հավատու՞մ է Մոսկվան Նիկոլի «արցունքներին», թե՞ ոչ»,- ընգգծել է Շարմազանովը։

 
 
1/2961
bottom of page