Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնացվել են տրանսպորտային միջոցներ. մանրամասներ՝ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից
- Sep 2, 2025
- 1 min read

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։
Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են,որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։
Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնացվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ավտոմեքենայի պայթյունից տուժել է նաև 58 համարը սպասարկող ավտոբուսը։




















