top of page

«Հրապարակ»․ Գագիկ Ծառուկյանը խմբագրել է իր նախկին հայտարարությունը

  • 4 hours ago
  • 1 min read

Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, խմբագրել է իր նախկին հայտարարությունը:



Հիշեցնենք, նա շաբաթներ առաջ` համագումարի օրը ասել էր, թե չի պատրաստվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձայն տալ: Եվ դա հասկացվել էր, որ Ծառուկյանը Քոչարյանին ձայն չի տալու անգամ այն պարագայում, եթե իր ձայնից կախված լինի իշխանափոխության հարցը։


Երեկ նա բառացիորեն ասել է, որ պատրաստ է ձայնը տալ ամենաշատ քվե ստացած ուժին։


«Ես ասել եմ, Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել՝ ով առաջինը կլինի, շատ ձայն կտանի, նա էլ կորոշի»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը՝ պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ որեւէ պարագայում Ռոբերտ Քոչարյանին վարչապետ չի ընտրի ԲՀԿ-ն։




 
 
1/3503
bottom of page