top of page

Վրաստանն արտաքսել է 25 օտարերկրացու, որոնք մասնակցել են Թբիլիսիում բողոքի ակցիաներին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 4
  • 1 min read

Վրաստանի միգրացիայի դեպարտամենտը երկրից արտաքսել է 25 օտարերկրացու, որոնք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակցել են Թբիլիսիում բողոքի ակցիաներին: Այս մասին  հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Գերատեսչության տվյալներով՝ տասը մարդ արդեն լքել է երկիրը։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է 91 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ։ Ոմանք ինքնակամ են լքել երկիրը։

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2024 թվականին Վրաստանից արտաքսվել է 430 օտարերկրյա քաղաքացի, ինչը 126%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։

1/2643
bottom of page