Իսրայելը հայտարարել է՝ շարունակում է հարվածներ հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին
- Armen Sukiasyan
- 9 hours ago
- 1 min read

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իրանի կենտրոնական հատվածին, հայտարարել է ՑԱԽԱԼ-ը՝ իսրայելական բանակը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իրանի կենտրոնական հատվածում գտնվող ռազմական օբյեկտներին»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելիս Իրանը իր բոլոր հրթիռները չէ, որ օգտագործել է։
«Երբ անհրաժեշտ համարենք, մեր ժամանակակից սպառազինությունը դուրս կբերենք մարտադաշտ։ Եվ նոր սերնդի հրթիռները դրա մի մասն են միայն»,- հայտարարել էին ԻՀՊԿ-ից։