top of page

Ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը

Nov 20, 2022
1 min read


Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


Քննարկվել են կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարի պատվիրակների ընտրության ընթացքը, համագումարին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը, կուսակցության միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաև ընթացիկ հարցեր։


ՀՀԿ Գործադիր մարմինը հորդորում է համագումարի պատվիրակներին՝ շարունակվող համավարակի պայմաններում դրսևորել առավելագույն պատասխանատվություն ինչպես սեփական, այնպես էլ այլոց առողջության նկատմամբ։

Համագումարի անցկացման վայրում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները, ներառյալ անձնական պաշտպանության և հիգիենայի պարագաներով ապահովումը։

 
 
1/3798
bottom of page