top of page

Երևանի և Հռոմի միջև ստորագրվել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 1, 2024
  • 1 min read
ree

Պաշտոնական այցով Իտալիայի մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հռոմի գործընկերոջ` Ռոբերտո Գուալտիերիի հետ: Կարևորելով երկու երկրների միջև առկա տնտեսական ու մշակութային ամուր կապերը` կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցությունը ևս զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի: 

Ռոբերտո Գուալտիերիին ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերը` Տիգրան Ավինյանը նշել է, որ նախաձեռնված բարեփոխումների հիմքում հիմնարար լուծումներ առաջարկելն ու բնակիչների համար հարմարավետ միջավայրի ապահովումն է:

Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:Ստորագրված փաստաթղթով գործակցություն կծավալվի քաղաքային կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության ու մշակույթի և մի շարք այլ ոլորտներում: 

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հռոմի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան:

1/3214
bottom of page