top of page

Ե՞րբ է պետք սկսել ծանրալսության բուժումը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 5, 2024
  • 1 min read
ree

Երեխայի մոտ ծանրալսություն ախտորոշման դեպքում պետք է անցնել հետազոտություն և ստանալ համապատասխան բուժում:

Բուժման մեթոդիկայում մեծ տեղ են գրավում լսողական սարքերի կրումն ու կոխլեար իմպլանտացիան: Վերջինը բարդ, բայց ժամանակակից վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս լսել:

Վիրահատության ժամանակ հիվանդի ներքին ականջում դրված հատուկ սարքը ձայնը վերածում է էլեկտրական ազդանշանի և փոխանցում լսողական նյարդին, իսկ դրսի հատվածը օգնում է ծրագրավորել և կապի մեջ լինել ներքին իմպլանտի հետ:

Էլեկտրոնային սարքը ներքին ականջում տեղադրելուց հետո մեկ ամիս պետք է սպասել, որ վերքը լավանա, միայն դրանից հետո է կարելի միացնել սարքը: Երեխաների դեպքում շատ կարևոր է կոխլեար իմպլանտացիան հնարավորինս շուտ անել, որպեսզի նա  հնարավորություն ունենա սովորել խոսել և ապրել լիարժեք կյանքով:

Իդեալական դեպքում վիրահատությունը պետք է անել կյանքի առաջին 3 տարվա ընթացքում, քանի որ հենց այդ ժամանակ է զարգանում երեխայի խոսքային կենտրոնը: Վիրահատությունից հետո երեխաների հետ աշխատում է սուրդոմանկավարժների խումբ, մասնագետներրը նրանց սովորեցնում են խոսել և օգնում՝ արագ հարմարվել նոր կյանքին:

1/3208
bottom of page