top of page

Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ վաղը կմեկնեն Վարդենիս

Սուրբ Աննա եկեղեցու բակից Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ վաղը կմեկնեն Վարդենիս։ «Սոթքում ժամը 6-ին հանրահավաք ունենք։ Ուզում եմ Սոթքում լինի, որովհետև սահմանի ակնառու վայրն այդտեղ է»,-ասաց նա։

Սրբազանը նշեց, որ առաջիկայում կլինեն նաև Սյունիքում։

«Սյունիք գնալու խնդիրը դեռ պետք է ժամանակային առումով լուծենք։ Այստեղ շատ կարևոր գործառույթ ունեմ անելու, շատ-շատ կարևոր է դա, այս ամբողջ ընթացքի մեջ երևի թե ամենակարևորներից մեկն է»,-ասաց նա։

Ի դեպ, հայտարարեցին, որ կողմնակիցներից մեկին երթի ընթացքում ոստիկանները «գողացել են»։

«Ում մի քիչ հեռացած տեսնում են՝ տանում են»,-ասաց երթի մասնակիցներից մեկը։

1/2102
bottom of page