Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
- Jun 3
- 1 min read

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանի դեմ։ Ծառուկյանը դատարանից պահանջում է՝ պարտադրել Փաշինյանին հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած՝ «շպիոն» «լրտես» «գործակալ», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» զրպարտչական տվյալները, որոնք, ըստ հայցվորի կողմի, զրպարտություն է եւ բարի համբավի արատավորում։ Բ
ՀԿ առաջնորդը Փաշինյանից պահանջում է 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում եւ 3 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում ։




















