top of page

Երևանում բախվել են «Lexus»-ն ու բեռնատարը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Mar 7
  • 1 min read

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» բեռնատարը: 


 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 43 բրիգադը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:


 


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և տեղում շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը: 

1/2775
bottom of page