7.2 ջերմությունը թոքաբորբի նշան չէ, իսկ յոդով «վանդակները», քացախով նասկիները, իրոք, կարող են վտանգել մարդու կյանքը. Արմեն Օհանյան

«Թոքաբորբը համարվում է համար մեկ «ինֆոկցիան մարդասպանը», այսինքն շարունակում է մնալ աշխարհում վարակիչ հիվանդություններից մահացության առաջատար պատճառը՝ տարեկան խլելով մոտ 2.5 միլիոն մարդու կյանք, ընդ որում շուրջ 600 հազարը՝ մինչև 5 տարեկան երեխաներն են»,-ասուլիսում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Արմեն Օհանյանը։
Ըստ նրա, գրիպային թոքաբորբը շատ ավելի միտված է բարդություններ և խնդիրներ առաջացնելուն։
Բժիշկ-թոքաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դասախոս Էռնա Մելքոնյանն ասաց, որ թիրախային խմբում են մինչև 5 տարեկան երեխաները, 65-ից բարձր տարիքով անձինք, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք. սա ոչ միայն թոքային պաթոլոգիային է վերաբերում, նաև սրտանոթային հիվանդություն, շաքարային դիաբետ, ճարպակալում, իմունային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի մասնագետ Քնարիկ Սարգսյանն ասաց, որ եթե մարդ հենց սկզբից ունենում է բարձր ջերմություն, արտահայտված հևոց, շնչարգելություն, պետք է անհանգստանալ, բայց վիրուսային վարակից հետո որոշակի ժամանակաշրջան է անհրաժեշտ թոքաբորբ զարգանալու համար. «Այդ ժամանակն անցնելուց հետո մարդ կունենա բարդություն։ Թոքաբորբը հիմնականում այն որդպես բարդություն է ի հայտ գալիս»։
Նա նշեց, որ հայերին բնորոշ է ինքնաբուժությամբ զբաղվելը՝ ժողովորդական կամ դեղորայքային մեթոդներով։
Արմեն Օհանյանը խոսեց ժողովրդի շրջանում ընդունված սովորույթներից. «7.2 ջերմությունը չի նշանակում թոքաբորբ։ Մարդիկ դեռ շարունակում են յոդով վանդակների, քացախով նասկիների կիրառումը։ Այս ամենը, իրոք, կարող է բերել ուշացած դեպքերի առաջացմանը. տանը գիտեն թոքաբորբ է, հանգիստ են, ժողովրդական մեթոդներով բուժում են իրականացնում, այնինչ դա չի տալիս արդյունք ու այդպես վտանգում են հարազատի կյանքը»։




















