Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ծիրանենի են տնկել՝ ի նշան 2 երկրների միջև հարատև բարեկամության․ ԱԳՆ
- 2 hours ago
- 1 min read

Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ծիրանենի են տնկել՝ ի նշան Հայաստանի և Ֆրնասիայի միջև հարատև բարեկամության։
Դեսպան Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է. «Հազարամյակներ շարունակ Հայաստանի խորհրդանիշ հանդիսացող ծիրանի ծառը, որի լատիներեն անվանումը Prunus armeniaca է, մեր ժողովրդի համար շատ ավելին է, քան պարզապես պտղատու ծառ։ Այն մարմնավորում է մեր երկրի առատությունը, մեր ազգի դիմացկունությունը և այն խորը կապը, որը միավորում է հայերին իրենց նախնիների ժառանգության հետ»:




















