top of page

Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

  • 5 days ago
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Սուրեն Վ․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած մի հետիոտնի։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով 10-12 տարեկան երեխա է եղել, տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

 
 
1/3673
bottom of page