Բժիշկը զգուշացրել է լողափում սննդային յուղեր օգտագործելու վտանգների մասին
- 3 days ago
- 1 min read

Լողափում ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար սննդային յուղերի օգտագործումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, այդ թվում՝ լուրջ ջերմային վնաս, «Պրավդա»-ին հայտնել է մաշկաբան, բժշկական գիտությունների դոկտոր Յուլիա Գալիամովան։
Ըստ Գալիամովայի՝ հիմնական վտանգը կայանում է «ոսպնյակի էֆեկտի» մեջ՝ ճարպի կաթիլները կենտրոնացնում են արևի ճառագայթները՝ զգալիորեն մեծացնելով ջերմային ազդեցությունը։ Սա կարող է հանգեցնել ֆիզիկական վնասի և ֆոտոթունավորության, երբ յուղի բաղադրիչները քիմիապես արձագանքում են արևի լույսի հետ։
«Մեկ այլ վտանգ. յուղերը մաշկի վրա ստեղծում են խիտ թաղանթ, որը հանգստացնում ու բթացնում է զգացողությունները, ուստի մարդը կարող է պարզապես չնկատել, որ արդեն այրվում է», - բացատրել է Գալիամովան։
Արևից պաշտպանվելու համար բժիշկը հորդորել է մարդկանց օգտագործել հատուկ SPF միջոցներ ու խուսափել լողափում սննդամթերքի հետ կասկածելի փորձարկումներից։




















