Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
🔹Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
🔹Սախարովի հրապարակից,
🔹Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
🔹Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
🔹Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,-ասվում է հաղորդագրությունում։
2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEend5F3VPe3vwQZ8L6tVHftGFXjvoidasAa-gfgZvVU61YDuSTMjd4oMZZZHc_aem_sehwIt_EtTjTsTw-EvWxBg
© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»




















