top of page

Ֆրանսիան Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու ոչ մի բարոյական իրավունք չունի. Ադրբեջանի ԱԳՆ


Ֆրանսիան Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու ոչ մի բարոյական իրավունք չունի։

Այս մասին ասված է  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մարտի 8-ի հայտարարությունը, թե իբր Ադրբեջանում ոտնձգության են ենթարկվում մտքի և մամուլի ազատությունը և իրականացվում են անհիմն ձերբակալություններ, նման անհիմն և կանխակալ հայտարարությունները համարում ենք միջամտություն ներքին գործերին։

Ադրբեջանում լիովին ապահովված են հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունը։ Եվս մեկ անգամ պահանջում ենք, որպեսզի ֆրանսիական կողմը չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

1/2102
bottom of page