top of page

Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին հայտնել է՝ ուսապարկի մեջ ռումբ կա. ԶԼՄ


Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ուղևորուհին հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա: Այս մասին հայտնում է 112 թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:


Նշվում է, որ կինը հազիվ է բարձրացել Երևան մեկնող ինքնաթիռ, երբ բորտուղեկցորդներին կարևոր տեղեկություն է ասել՝ ձեռքի ուղեբեռում ռումբ կա: Նա իրեն ագրեսիվ է պահել, տեղից տեղ է շարժվել։


Չվերթը հետաձգվել է։ Այժմ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։

bottom of page