Փաշինյանը, եթե հասցնի, մեկ տարի անց երկրից փախած՝ հրաժարականի դիմում կներկայացնի՝ ՀՀ չորրորդ նախագահի նման․ Նաիրի Սարգսյան

2026 թվականը մեզ համար սահմանել ենք վերջնաժամկետ, ընթացքում իրավիճակի գնահատումները, զարկերակի պարբերաբար չափումները ցույց կտան՝ մինչև 2026 թվական Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնու՞մ է, թե՞ չի մնում։ Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Երրորդ Հանրապետությունն ունի իրավական հենք և հիմք: Երրորդ Հանրապետության իրավական հենքը ազգերի ինքնորոշման իրավունքն է, և Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության վերջնական լուծարման համար, պետք է այդ իրավական հենքի վրայով անցնել և դա ոչնչացնել։ Երրորդ Հանրապետությունը լուծարելով՝ փաստացի խաչ է քաշում անկախության հռչակագրի վրա»,-նշել է Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Չորրորդ հանրապետության մեկնարկի մասին հայտարարությանը։
Լրագրողի հարցին՝ որտե՞ղ է տեսնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ տարի անց, նա պատասխանել է.
«Չորրորդ Հանրապետության անոնսը իրականացրել է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը և փախել Հայաստանի Հանրապետությունից՝ անոնսավորումից անմիջապես հետո։ Նիկոլ Փաշինյանը, քանի որ արդեն մտել է Չորրորդ Հանրապետության ստեղծման, այսինքն՝ փաստացի Հայաստանի Հանրապետության լուծարման գործնական փուլ, ենթադրում եմ մեկ տարի հետո, եթե հասցնի, Հայաստանի Հանրապետությունից չորրորդ նախագահի նման փախած կլինի և արտերկրից հրաժարականի դիմում կներկայացնի: Դա իր համար, կարծում եմ, լավագույն սցենարը կլինի»,-եզրափակել է նա։




















