top of page

«Մեր երկրում տարեկան 115 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից»․ ԱՆ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 270 նոր դեպք՝ հիմնականում հիվանդության ուշ՝ երրորդ և չորրորդ փուլերում:


Մեր երկրում տարեկան 115 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից։


Քաղցկեղի այս տեսակի տարածվածությունը և դրանից մահացությունը մեր տարածաշրջանում 10 անգամ ավելի բարձր է, քան` Արևմտյան Եվրոպայում։


Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման ամենատարածված պատճառը մարդու պապիլոմավիրուսի (HPV) որոշ, բարձր ռիսկայնություն ունեցող, տեսակներն են:


Վիրուսի երկարատև առկայությունը օրգանիզմում կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել արգանդի պարանոցի բջիջների կառուցվածքային փոփոխության,որը նախ դրսևորվում է որպես նախաքաղցկեղային փոփոխություն, իսկ տարիների ընթացքում կարող է վերափոխվել քաղցկեղի։


Վիրուսը փոխանցվում է մասնավորապես սեռական ճանապարհով։


Քաղցկեղի տվյալ տեսակը կարելի է կանխարգելել` կատարելով անհրաժեշտ կանխարգելիչ միջացառումներ:


Պապիլոմավիրուսի դեմ կատարվող պատվաստումը հիվանդության կանխարգելման ամենահուսալի միջոցներից է: Տվյալ պատվաստանյութը հասանելի է Հայաստանում և կատարվում է 13 տարեկանից սկսած՝աղջիկներին և տղաներին։ Ունի 99% արդյունավետություն։


Սքրինինգային հետազոտությունների շարքին են պատկանում արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունը և պապիլոմավիրուսի հայտնաբերումը։


Տվյալ հետազոտությունները կատարվում են 21-65 տարեկան կանանց շրջանում։


Արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունն իրականացվում է 3 տարին մեկ անգամ, պապիլոմավիրուսի հայտնաբերումը կատարվում է 5 տարին մեկ անգամ։


Կամ 5 տարին մեկ անգամ հնարավոր է իրականացնել համակցած սքրինինգ։


Հայաստանում ՝ ԱԱՊ բժշկական հաստատություններում 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է անվճար HPV թեստավորում` 5 տարին մեկ անգամ»։

 
 
bottom of page