«ՀՌՀ-ն հնարավորություն կունենա սանկցիա կիրառել, եթե արձանագրվեն խախտումներ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից». Մխիթար Հայրապետյան
- Armen Sukiasyan

- 5h
- 1 min read

«Առաջարկում ենք նոր կարգավորումներ սահմանել Տեսալսողական մեդիայի մասին օրենքում»,- ԱԺ-ում, նախագիծը ներկայացնելիս, ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Փոփոխությունները վերաբերում են օտարերկրյա տիրույթներում, սակայն ՀՀ-ում ցանցային օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստաալիքներով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը կարգավորելուն: Կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից»,- ի թիվս այլ փոփոխությունների՝ ասաց պաշտոնյան:




















