«Այստեղ եմ, որ տղայիս շիրիմը պաշտպանեմ դավաճան կառավարությունից». զոհվածի հայր
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

«Ես իմ պարտքն եմ համարել, որ այսօր ներկա լինեմ Եռաբլուրում, իմ տղայի շիրիմի մոտ ոչ թե նրա համար, որ սիմվոլիկ օր է կամ ընդունում եմ այդ օրը: Մեզ համար ամեն օր էլ սգո օր է: Այսօր այստեղ եմ, որ իմ տղայի շիրիմը պաշտպանեմ մեր դավաճան կառավարությունից: Ես չեմ ուզում, որ կառավարության որևէ անդամ մոտենա իմ տղայի և մյուս տղաների շիրիմներին»,- «Նյուզ»-ի եթերում ասել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը:
Նա նշել է, որ ժամը 06:10-ից պանթեոնում է, այդ ժամից արդեն ոստիկանական ուժեր կային, նաև՝ քաղաքացիական հագուստով, ովքեր զննում էին տարածքը:




















