top of page

«Հրապարակ». ՌԴ–ին տարածաշրջանից դուրս մղելու հերթական քայլին են պատրաստվում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես հայտնի է, փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Ակնհայտ է, որ այցի գլխավոր նպատակը TRIPP-ի մեկնարկն է լինելու, հնարավոր է համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրվի, որում կամրագրվի, որ ամերիկյան կողմին բաժին կհասնի այդ ընկերության 74, Հայաստանին՝ 26 տոկոսը։

TRIPP-ը, սակայն, միակ ուղղությունը չէ, որ լինելու է Վենսի ուշադրության կենտրոնում։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ հնարավոր է նաեւ փաստաթուղթ ստորագրվի, համաձայն որի՝ Հայաստանն ԱՄՆ-ին է վերապահելու մոդուլային ատոմակայանի կառուցումը։ Այս թեման արդեն մի քանի տարի է՝ շրջանառվում է իշխանության օրակարգում:

Նման հայտ ներկայացրել է նաեւ Ռուսաստանը։ Բնական է, որ որոշումը քաղաքական է լինելու. Արեւմուտքն ու ԱՄՆ-ն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագրի մաս են համարում Մեծամորի ատոմակայանի փակումը եւ մոդուլային ատոմակայանների կառուցումը։

 
 
bottom of page