top of page

2021-ին պшտերազմում պարտվելն ում գրպանն ասես գցեցին, հիմա ում գրպանն են գցելու՝ 8 տարի իշխանության մեջ լինելով․ Քոչարյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read

2021 թվականի ընտրություններում ի՞նչ պլատֆորմում է հանդես եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փորձենք համեմատել, այդ խոստումներից ինչ-որ բան կատարված է, թե ոչ, 99 տոկոսը սուտ է, մեր միամիտ քաղաքացիները քանի անգամ են պատրաստ խաբվել, ես դրա գնահատականը չունեմ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան Tert.am-ի հարցին, թե ինչով են տարբերվում 2021 թվականի ընտրությունները 2026-ից, ու ինչ է փոխվել 2021-ից ի վեր:  

«2021 թվականի ամենից մեծ խնդիրը մեր գնահատմամբ եղել է շոկը, որը ժողովուրդն ապրել է պատերազմի հետևանքներից: Այն ժամանակ պատերազմ վերսկսելու վախը ամենից մեծ գործոնն էր, բացի դա՝ 2018 թվականի տված խոստումները շատ էին, կար մի հսկայական զանգված, որը հավատում էր: Համեմատեք ինչ է խոստացվել, ինչ է արել:

Իմ ամենամեծ պրոբլեմը քաղաքականությամբ զբաղվելու՝ իմ խոստումներին լուրջ վերաբերվելն է: Նախագահ եմ եղել ու չեմ խոստացել, որ թոշակները 6 անգամ բարձրացնելու եմ:

Ենթադրում եմ, 2021 թվականին այդ մարդկանց մոտ հիասթափությունը դեռ չկար, կար պատերազմից պարտվելու հանգամանքը, որը ում գրպանը ասես գցեցին՝ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, հների: Հիմա ում գրպանն են գցելու՝ 8 տարի իշխանության մեջ լինելով»,- նշել է նա:

 
 
1/3287
bottom of page